Մալաթիա համայնքի ընտրատեղամասում հանձնաժողովի անդամ Մխիթար Նազարյանին ոչ ոք ծեծի չի ենթարկել31 մայիսի 2009 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Այսօր ժամը 10.00-ին Մալաթիա համայնքի ոստիկանության բաժին է ահազանգել Երեւանի Ավագանու խորհրդի թեկնածու Վահագն Խաչատրյանը, որը հայտնել է այն մասին, որ 7/18 ընտրատարածքում հանձնաժողովի անդամները ծեծի են ենթարկել նույն հանձնաժողովի անդամ Մխիթար Նազարյանին:Հեռախոսային հաղորդագրությամբ ստացված փաստի ստուգման համար ոստիկանությունը հարցաքննել է Մխիթար Նազարյանին, որը հայտնել է, որ ժամը 7.00-ից գտնվել է հիշյալ տեղամասում, իր հետ կապված որ-է միջադեպ չի եղել - իրեն ոչ ոք ծեծի չի ենթարկել: Նույնաբովանդակ բացատրությամբ 7/18 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Սայաթ Գասպարյանը նույնպես հավաստել է, որ ահազանգը իրականությանը չի համապատասխանում: Այդ մասին հայտնում են ՀՀ Ոստիկանության մամլո հաղորդագրությունում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |