Բոլոր ժամկետային զինծառայողներն ամեն 6 ամիսը մեկ պարտադիր արձակուրդի իրավունք կունենան

Բոլոր ժամկետային զինծառայողներն ամեն 6 ամիսը մեկ պարտադիր արձակուրդի իրավունք կունենան

PanARMENIAN.Net - Բոլոր ժամկետային զինծառայողներն ամեն 6 ամիսը մեկ պարտադիր արձակուրդի իրավունք կունենան։ Կառավարությունը հավանություն է տվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների առաջարկին։

Անդրադառնալով փոփոխությանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նախագծով սահմանվում է երդմնակալությունից հետո 2 օրով արձակուրդի իրավունք, հայտնում է Radar.am-ը։

«Իսկ ծառայության ընթացքում ամեն 6 ամիսը մեկ բոլոր ժամկետային զինծառայողները պարտադիր ստանում են արձակուրդի իրավունք, որ չստացվի՝ ծառայողների մի մասը, որոնք կարող են հասնել խնդրի լուծման, օգտվեն, մյուսները՝ ոչ։ Բոլոր զինծառայողները 6 ամիսը մեկ գնում են արձակուրդ։

Իսկ արձակուրդի չափերը կապված են ծառայության բնույթի հետ. մի մասը, ում ծառայությունն ավելի բարդ է, գնում է արձակուրդ 10 օրով, մյուսները՝ 7 օրով»,- ասել է նա։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---