Մանասյան․ ՀՀ-ում երեխաների նկատմամբ բռնությունը շատ մեծ է, այդ թվում՝ սեռական

Մանասյան․ ՀՀ-ում երեխաների նկատմամբ բռնությունը շատ մեծ է, այդ թվում՝ սեռական

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանըկառավարության նիստում հայտարարել է, որ Հայաստանում «երեխաների նկատմամբ բռնությունը շատ մեծ է, այդ թվում՝ սեռական բռնությունը»։

«Մենք պետք է կարողանանք ամբողջությամբ վերափոխել երեխայի նկատմամբ բռնությանն արձագանքելու, բռնությունը կանխարգելելու ու հետագայում այս գործերով քննություն իրականացնելու համակարգը»,–ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

ՄԻՊ մշտադիտարկումները ցույց են տալիս, որ հատկապես բռնության կանխարգելման ու բռնության արձագանքման տեսանկյունից խնդիները շատ մեծ են, ընդհուպ այն աստիճանի, որ որոշակի դեպքերում իրավասու մարմինների ներկայացուցիչները բռնության տեսակների վերաբերյալ պատշաճ պատկերացում չունեն ու չեն կարողանում արձագանքել խնդիրներին։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---