ՊՆ և ԱԱԾ սպաները բնակարան ձեռք կբերեն հիփոթեքով՝ պետբյուջեի միջոցներով![]() 29 մայիսի 2025 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Ռազմաուսումնական հաստատություն ավարտած և ՀՀ ՊՆ համակարգում կամ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում սպայական պաշտոնների նշանակված սպաները կկարողանան բնակարան ձեռք բերել հիփոթեքային վարկավորմամբ՝ պետբյուջեի միջոցների հաշվին։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։ Շահառու սպան մոտավորապես 35 մլն գումարի չափով կարող է բնակարան կամ առանձնատուն ձեռք բերել Երևանում կամ մարզում, հայտնում է Sputnik Արմենիան։ Նախագծի հիմնավորմամբ՝ գործող ծառայողական բնակարաններով ապահովման համակարգն արդյունավետ չէ։ «Վերջին տարիների բնակարանային շուկայում զարգացումները, ինչպես նաև կառուցապատող ընկերությունների հետ քննարկումներն ակնհայտ դարձրին, որ թե՛ պահանջարկի, թե՛ առաջարկի, ինչպես նաև պատրաստի բնակարանների ձեռքբերման արժեքների հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան, որոնք փաստացի գործնականում անհնար և տնտեսապես աննպատակահարմար են դարձնում գործընթացի` սահմանված կարգով իրականացումը»,–ասվում է հիմնավորման մեջ։ Բացի այդ, բարդություններ են ի հայտ եկել նաև Երևանում ձեռք բերված բնակարանների բաշխման հարցում, այդ թվում՝ վիճակահանությամբ կատարելու ձևաչափով, ինչը ևս հանգեցրել է համակարգի վերանայման անհրաժեշտության։ Այս ամենի հիման վրա որոշվել է անցում կատարել նոր մոդելի՝ հիփոթեքային վարկավորման միջոցով բնակելի անշարժ գույքի ձեռքբերում՝ սեփականության իրավունքով և պետական բյուջեի հաշվին ֆինանսավորմամբ։ Նախագծով սահմանվում է նաև, որ եթե զինծառայողը սահմանված ժամկետից շուտ ազատվի ծառայությունից, ապա պետական բյուջեից հիփոթեքային վարկի մարումը կդադարեցվի։ Ավելին, այդ անձը պարտավոր կլինի վերադարձնել պետության կողմից նախկինում վճարված ամբողջ գումարը։ Նախագծով նախատեսվում է նաև երկարացնել պարտադիր զինծառայության մեջ գտնվող շարքային ու կրտսեր ենթասպայական զինծառայողների հիմնական արձակուրդի տևողությունը։ ՀՀ պաշտպանության նախարարության մշակած և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ առաջարկող նախագիծը հրապարակվել էր դեռ հունվարին՝ e-draft հարթակում։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |