Փաշինյան․ Ես ձեզ պաշտոնապես ասում եմ՝ մեր եկեղեցիները չուլանացված են, չու-լա-նաց-ված![]() 29 մայիսի 2025 - 15:20 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ մի շարք եկեղեցիներ, որոնք ինքը ԿԳՄՍ նախարարի ուղեկցությամբ այցելել է, գտնվել են անմխիթար վիճակում։ «Բառիս բուն իմաստով, մի քանի տաճար ԿԳՄՍ նախարարի հետ այցելելով և մոմ վառելուց հետո հարցնում եմ՝ պատմամշակութային արժե՞ք է, որը ո՛չ կառավարությունն է կառավարում, ո՛չ ՊՈԱԿ-ը, մենք խնդիր դնո՞ւմ ենք այդտեղի սանիտարական վիճակի մասին»,- կառավարության նիստում ասել է Փաշինյանը, հայտնում է Panorama.am-ը։ Նա նշել է, որ այդ վայրերում տիրող վիճակը չափազանց անխնամ է։ «Ես ձեզ պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են, չու-լա-նաց-ված։ Ով որտեղ ինչ-որ ոչ պետկական ապրանք ունի, գնում ես, տեսնում ես՝ ինչ-որ ավելացված մետլախ, պարկով ցեմենտ, աբալովկի հին կտորներ, արմատուրայի հին, ժանգոտ կտորներ»,-հայտարարել է Փաշինյանը։ Նրա խոսքով՝ նույնիսկ հին մահճակալներ են դրված, բայց խոսում են Մարզահամերգային համալիրում հարսանիք կազմակերպելու մասին։ «Ինչքան կարելի է սրբության մասին խոսել և այդքան արտասուրբ լինել։ Չի կարող 5-րդ, 9-րդ դարի եկեղեցում մարդը տանի հին կոշիկները դնի»,-հայտարարել է նա։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |