Գրիգորյան․ Պատրաստ ենք ՄԽ լուծարման դիմումը խաղաղության համաձայնագրի հետ նույն օրը ստորագրել![]() 29 մայիսի 2025 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել «Խաղաղության պայմանագրի» ստորագրման նույն օրը ստորագրել նաև Մինսկի խմբի լուծարման դիմումը։ Նա նշել է, որ Հայաստանը ներկայումս Ադրբեջանի հետ դիվանագիտական կապով շարունակում է քննարկումները՝ խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ, հայտնում է Aysor.am-ը։ «Խաղաղության պայմանագրի տեքստն այլևս վերջնականացված է, միակ անհրաժեշտությունը ստորագրելն է»,-ասել է Գրիգորյանը։ Պատասխանելով հարցին, թե որո՞նք են պայմանագրի ստորագրման խոչընդոտները՝ նա նշել է․ «Իսկ Սահմանադրության մասին՝ գիտեք արդեն Հայաստանի դիրքորոշումը»։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ավելի վաղ հայտարարել էր, որ կա ևս 2 բան, որ ՀՀ–ն պետք է անի մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ փոխի իր Սահմանադրությունը և համաձայնություն տա ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |