ԱԽ քարտուղար․ Լավրովի այցի ժամանակ Սյունիքում ՌԴ հյուպատոսարան բացել չէր ենթադրվում![]() 29 մայիսի 2025 - 16:39 AMT PanARMENIAN.Net - ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցի ընթացքում Սյունիքում Ռուսաստանի հյուպատոսություն բացել չէր ենթադրվում, հայտնում է «Փաստինֆոն»։ «Հայտարարվե՞լ է, որ բացվելու՞ է։ Այդպիսի հայտարարություն չի եղել։ Ամենայն հավանականությամբ ասվել է՝ քննարկվելու է և քննարկվել է»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը, անդրադառնալով նույն հարցին, ասել է, որ Սյունիքում Ռուսաստանի հյուպատոսություն բացելու վերաբերյալ նորություններ այս պահին չկան, գրում է Sputnik Արմենիան։ «Հայաստանի իշխանությունը համաձայնություն չի՞ տալիս»,- հարց է ուղղել լրագրողը՝ հիշեցնելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերը, որ Սյունիքում հյուպատոսության բացման հարցեր են քննարկվել։ «Դե, եթե քննարկել են, պետք է բացեն, էլ ինչո՞ւ եք եզրակացնում, որ Հայաստանի իշխանություններն ինչ-որ խոչընդոտներ են ստեղծում»,- ասել է պատգամավորը։ Լրագրողը ճշտող հարց է տվել` այնուամենայնիվ, ի՞նչն է խնդիրը, որ չի բացվում «Ռուսաստանի խնդիրն է»,– պատասխանել է Խաչատրյանը։ Նրա պնդմամբ՝ Ֆրանսիայի հետ ևս 2-3 տարի է՝ հյուպատոսություն բացելու վերաբերյալ բանակցություններ էին ընթանում։ Ըստ նրա՝ քննարկումները սկսվել են 2022 թվականի սեպտեմբերից հետո, երբ ադրբեջանական կողմից հարձակում եղավ Սյունիքի ուղղությամբ։ ՔՊ-ական պատգամավորը կարծում է, որ Սյունիքում Ֆրանսիայի հյուպատոսական գրասենյակի բացումը կարևոր և դրական կլինի ընդհանուր միջավայրի համար։ Լրագրողների հետ զրույցում նա նաև հայտնել է, որ Ֆրանսիայի պատվո հյուպատոսական գրասենյակի բացումը նախատեսված է հունիսի 2-ին, ինքը ևս ներկա է լինելու։ Ավելի վաղ «Հրապարակ» թերթը, հղում անելով իշխանական աղբյուրներին, հայտնել էր, որ Սերգեյ Լավրովի այցն էլ չի լուծել Սյունիքում ռուսական հյուպատոսություն բացելու հարցը: Չնայած ռուսական կողմը հայտարարել էր, որ մինչև մայիս կոնկրետ պայմանավորվածություն կլինի, սակայն թերթի աղբյուրներն ասել են՝ ամեն ինչ արվելու է, որ հյուպատոսությունը չբացվի։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |