Փոփոխություններ՝ անհուսալի վարկ ունեցողների պետաջակցության ծրագրում![]() 29 մայիսի 2025 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Անհուսալի վարկեր ունեցող անձանց պետական աջակցության ծրագրում կատարվել են փոփոխություններ, նախատեսվել են մի շարք նոր կարգավորումներ։ Այդպիսով նախատեսվում է լուծել անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառման շրջանակում իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրները։ Առաջարկվում է՝ միջոցառման շրջանակներում վարկավորող ճանաչել նաև ՀՀ տարածքում լուծարային գործընթացում գտնվող առևտրային բանկերին և վարկային կազմակերպություններին, միջոցառման շրջանակում շահառու ճանաչվելու ժամանակահատվածում ՀԿԱ ծառայության կողմից անձանց անհուսալի վարկերի մասով շահառուի գույքերի նկատմամբ իրականացվող բռնագանձումները կասեցնել՝ առանց դրանց նկատմամբ առկա արգելանքների վերացման, եթե առկա չեն այլ պահանջատերեր: Առաջարկվում է նաև հստակեցնել, որ միջոցառման շահառու կարող են հանդիսանալ նաև Պաշտպանության, ՆԳ նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները՝ սահմանված պայմաններին բավարարելու դեպքում: Նախատեսվում է աջակցության տրամադրումը ինքնաշխատ եղանակով դադարեցնել, եթե շահառու դառնալու ամսվանից հետո՝ 24 ամսվա ընթացքում շահառուն 3 ամիս անընդմեջ չի հաշվարկել եկամտային հարկ կամ այդ եռամսյա ժամանակահատվածում յուրաքանչյուր ամիս հաշվարկել է 18,750 դրամից պակաս եկամտային հարկ (հաշվի է առվել նվազագույն աշխատավարձից (ներառյալ 20 տոկոս եկամտային հարկը) հաշվարկված գումարի 20 տոկոսը): Որոշմամբ հստակեցվել են դիմումների մերժման հիմքերը և այլն: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |