Էրդողան. Ողջունում ենք ՀՀ և Ադրբեջանի կողմից ձեռնարկվող քայլերը

Էրդողան. Ողջունում ենք ՀՀ և Ադրբեջանի կողմից ձեռնարկվող քայլերը

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ադրբեջանից վերադառնալիս լրագրողների հետ զրույցում ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռնարկվող քայլերը՝ ընդգծելով Հարավային Կովկասում կայունություն հաստատելու կարևորությունը։

Նա հավելել է, որ ցանկալի կլինի, որ այդ գործընթացն արագ ավարտին հասցվի, հայտնում է APA-ն:

«Մենք գոհունակությամբ ենք ողջունում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռնարկվող քայլերը։ Մենք խաղաղ համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնության ձեռքբերումը կարևոր քայլ ենք համարում դեպի կայունություն։ Ցանկանում ենք, որ այս գործընթացը հնարավորինս շուտ ավարտվի։ Մենք տեսնում ենք, որ պատերազմում հաղթած Ադրբեջանը դարձել է տարածաշրջանում խաղաղության ճարտարապետը», – նշել է նա։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներկա են գտնվել 44–օրյա պատերազմից հետո Ադրբեջանի հսկողության տակ անցած Լաչինում միջազգային օդանավակայանի բացման արարողությանը։ Լաչին էր այցելել նաև Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆը, որին ճանապարհել են նորաբաց օդանավակայանից։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---