Անդրանիկ Քոչարյան․ Նախագիծը բանակից փողով ազատվելու մասին չէ, այլ՝ անվտանգության![]() 29 մայիսի 2025 - 18:58 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում՝ գումարով կրճատ զինծառայության մասին աղմկահարույց նախագծի քննարկումից հետո, լրագրողների հետ զրույցում ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանն ասել է, որ նախագիծը փողով բանակից ազատվելու մասին չէ, այլ երկրի պաշտպանունակության ու անվտանգության, հայտնում է «Փաստինֆոն»։ «Եթե հեղինակը հետ չքաշի նախագիծը, ապա ամսի 9-ին կլինի հանձնաժողովի նիստ, դուք ավելի տեղեկացված կլինեք, թե ինչ ենք քննարկել։ Ես կարծում եմ որ հանրային լայն կոնսենսուսի պարագայում նման նախագծերը կարող են կյանքի կոչվել, քանի դեռ այդ կոնսենսուսը կաղում է կամ բացակայում է՝ ուրեմն պետք է անցնենք երկար ճանապարհ։ Մեր բոլոր գործողությունները պետք է ուղղված լինեն ժամանակակից բանակ ունենալուն, մենք քայլ առ քայլ գնալու ենք այդ նպատակին հասնելու ճանապարհով»,-ասել է նա։ Մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ արձագանքելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագծին՝ առաջարկելով շրջանառությունից հանել գումարի դիմաց կրճատ զինծառայության նախագիծը։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, անդրադառնալով գումարի դիմաց 1 կամ 4 ամիս զինծառայություն անցնելու նախագծին, ասել է, որ անընդունելի է համարում ցանկացած սոցիալական շերտավորում: Նա հայտարարել է, որ, եթե օրինագիծն ընդունվի, ՄԻՊ գրասենյակն իրավասու է դիմելու ՍԴ։ Ըստ նրա, ռիսկերը բավարար չափով գնահատված չեն։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |