Պապիկյան․ Բաքվից պարզաբանում ենք ուզել, հրաժարվել են, որ իրենք են կրակել Խոզնավարի ուղղությամբ![]() 30 մայիսի 2025 - 10:57 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն Ադրբեջանից պարզաբանում է ուզել Խոզնավարի ուղղությամբ կրակոցների առնչությամբ, սակայան, Բաքուն հրաժարվել է, որ դա իրենք են արել:Այդ մասին մայիսի 29–ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: «Ադրբեջանից պարզաբանում ենք ուզել, հրաժարվել են, որ դա իրենք են արել»,–ասել է նա, հայտնում է Արմենպրեսը։ ՊՆ–ն հայտնել էին, որ մայիսի 29-ին ժամը 01:00-01:15-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը հայտարարել է, որ Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էր հայտարարել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև զինված հակամարտության իրական ռիսկը պահպանվում է, և Վաշինգտոնը փորձում է կանխել դա։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |