Բայրամովն ԱՄՆ սենատորի հետ խոսել է Ադրբեջանի և ՀՀ միջև կարգավորման «խոչընդոտների մասին»

Բայրամովն ԱՄՆ սենատորի հետ խոսել է Ադրբեջանի և ՀՀ միջև  կարգավորման «խոչընդոտների մասին»

PanARMENIAN.Net - Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի անդամ, սենատոր Սթիվ Դեյնսի հետ հանդիպմանն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերին, քննարկել հետպատերազմյան փուլում տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։

«Բայրամովը սենատորին մանրամասն տեղեկացրել է տարածաշրջանում հետպատերազմյան իրավիճակի և իրականության մասին։ Նա ներկայացրել է նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ընթացքը, ինչպես նաև այն խոչընդոտները, որոնք խանգարում են այդ գործընթացին»,–գրում է APA-ն։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Ադրբեջանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը և հեռանկարները, ընդգծել օրենսդիր մարմինների միջև կապերի կարևորությունը։

Ադրբեջանի նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ Ադրբեջանի պահանջները ՀՀ–ին հայտնի են՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում և ՀՀ սահմանադրության փոփոխում, որում, իբր, «տարածքային պահանջներ կան Ադրբեջանի հանդեպ»։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---