Հունիսի 1-ից կատարված սոցծախսերը կփոխհատուցվեն հայտարարատուի կողմից անմիջականորեն վճարվելու դեպքում![]() 30 մայիսի 2025 - 15:54 AMT PanARMENIAN.Net - 2025 թվականի հունիսի 1-ին և դրանից հետո սոցիալական ծախսերի դիմաց կատարված վճարումները կփոխհատուցվեն, եթե դրանք անմիջականորեն կատարվել են հայտարարատու ֆիզիկական անձի կողմից, հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն։ Այսինքն, փոխհատուցումից կարող են օգտվել միայն այն դեպքում, երբ վճարումը հիմնավորող փաստաթղթում որպես վճարող հանդիսանա հայտարարատու ֆիզիկական անձը։ Բացառություն են կազմում դասագրքերի վարձակալության նպատակով կատարված ծախսերը և աշխատողից հատուցում ստանալու պայմանով գործատուի կողմից ապահովագրական փաթեթների ձեռքբերման գծով կատարված ծախսերը։ Կոմիտեն հիշեցնում է, եթե սոցիալական ծախսը փաստացի կատարել է այլ անձ, սակայն հայտարարատուի միջոցներից, ապա հայտարարատուն կարող է օգտվել փոխհատուցումից, բացառապես այն դեպքում, եթե սոցիալական ծախսերի դիմաց վճարումները կատարվել են 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |