Գորիսում կանցկացվի ՀՀ–Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության համաժողովը![]() 30 մայիսի 2025 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 2-3-ը Գորիս քաղաքում՝ Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում, անցկացվելու է Հայաստան–Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության համաժողովը, հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ Հերթական՝ 5-րդ, համաժողովի անցկացման վայր է ընտրվել Գորիս քաղաքը՝ հաշվի առնելով Սյունիքի ռազմավարական կարևորությունը, Սյունիքի մարզի և Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի միջև ընդգրկուն և օրինակելի համագործակցությունը: Համաժողովին մասնակցելու համար Ֆրանսիայից Հայաստան ժամանող հյուրերի թվում են քաղաքապետներ, մարզային պատվիրակություններ, խորհրդարանականներ՝ ներառյալ Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբերի նախագահներ Լորան Վոքիեն և Ժիլբեր-Լյուկ Դըվինազը, Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ Ֆաբրիս Պանկուկը: Հայկական կողմից մասնակցելու են ՀՀ ԱԳ, ՏԿԵ, էկոնոմիկայի, ԿԳՄՍ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, ինչպես նաև մարզային և քաղաքային այլ հյուրեր: Հունիսի 2–ին Գորիսում նախատեսվում է Ֆրանսիայի պատվո հյուպատոսության բացում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |