Փաստաբան․ Շահրամանյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակով![]() 30 մայիսի 2025 - 18:36 AMT PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցաքննվել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում: Այդ մասին ասել է ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը, հայտնում է Factor.am-ը։ Լրատվամիջոցի տեղեկություններով, սակայն, Շահրամանյանը ոչ թե մայիսի 30–ին, այլ մի քանի օր առաջ է հարցաքննվել։ Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը միայն ասել է, որ նա հարցաքննվել է որպես վկա։ Փաստաբանը հրաժարվել է այլ մանրամասներ հայտնել։ Factor TV-ի տեղեկություններով՝ Շահրամանյանը մեղադրյալի դատավարական կարգավիճակ չունի: Արցախի նախագահը վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննվել է թշնամուն ռազմաթերք հանձնելու և պատերազմի ժամանակ զինվորական անփութության քրգործի շրջանակներում։ Armlur.am-ը գրել էր, որ Շահրամանյանը 5-6 անգամ հարցաքննության է հրավիրվել ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն և չի բացառվում, որ կալանավորեն նրան։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |