Քահանա Վարդանյան․ Փաշինյանի կառավարման հետևանքով հայությունը կանգնած է գոյաբանական սպառնալիքների առաջ![]() 30 մայիսի 2025 - 18:52 AMT PanARMENIAN.Net - Տեր Գաբրիել քահանա Վարդանյանը վստահություն է հայտնել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ հայտարարել է, որ «եկեղեցիները չուլանացված են», դա արել է գիտակցված։ Նա նշել է, որ Փաշինյանի կառավարման հետևանքով հայությունը կանգնած է գոյաբանական սպառնալիքների առաջ։ «Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «եկեղեցիները չուլանացված են», դա արեց գիտակցված, ոչ միայն վարկաբեկելու համար դարերի պատմություն ունեցող հոգևոր հաստատությանը, հայ ժողովրդի պատմական և հոգևոր հիշողությանը, այլև վիրավորելու միլիոնավոր հայերի արժանապատվությունն ու հավատքը։ Եվ ակնհայտորեն դա արեց ազգային անհամերաշխություն հրահրելու համար։ Այսօր նրա կառավարման շնորհիվ հայությունը կանգնած է գոյաբանական սպառնալիքների առաջ, Արցախը նրա թեթև ձեռքով հանձնված է, կան տարածքային սպառնալիքներ, արժեքային խեղաթյուրումներ, Արցախում մշակութային արժեքվոր կոթողների ոչնչացում, փաստորեն նա դեռ շարունակում է ամեն ինչ չուլանացնելու իր մասնագիտությամբ զբաղվել։ Ցավն այն է, որ նրա խոսքն ընդամենը կարծիք չէ։ Նա երկրի ղեկավար է, և նրա խոսքը ուղղակի հետևանքներ է ունենում։ Նրա հայտարարությունը օժանդակում է այն հակաեկեղեցական հռետորաբանությանը, որն աշխատում է մեր միակ ազգային-հոգևոր հիմնասյունը խարխլելու ուղղությամբ»,–ասվում է գրառման մեջ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով հոգևորականների քննադատությանը, որը հաջորդել է կառավարության նիստում եկեղեցիները «չուլանի» նմանեցնելու նրա խոսքերին, վիրավորական արտահայտություններ է թույլ տվել եկեղեցականների հասցեին։ Նա այդպիսի բովանդակությամբ ֆեյսբուքյան մի քանի գրառում է արել իր էջում, որին իր գրառումներով միացել է նաև կինը՝ Աննա Հակոբյանը․ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել»-ից, մինչև՝ «երկրի գլխավոր մանկապիղծներ»։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |