ՄԻՊ-ը չի ուսումնասիրել Փաշինյանի գրառումները՝ բողոքի բացակայության պատճառով![]() 31 մայիսի 2025 - 10:30 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը չի սկսել ուսումնասիրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 30–ի վաղ առավոտյան արված գրառումները, քանի որ «անձի նույնականացման վերաբերյալ որևէ տվյալ առկա չէ և որևէ բողոք կոնկրետ անձից չի ստացվել»: Այդ մասին հայտնել են ՄԻՊ գրասենյակից, գրում է Factor.am-ը։ «Բողոքի առկայության դեպքում Մարդու իրավունքների պաշտպանն իր մանդատի շրջանակում կիրականացնի լիազորությունները: Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնների պահպանմանը հետևելու, ինչպես նաև դրանց ենթադրյալ խախտումների առնչությամբ քննություն իրականացնող մարմինը, ըստ ՀՀ օրենսդրության, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է: Վերոնշյալի հաշվառմամբ խնդրում ենք հարցն ուղղել իրավասու մարմնին: Նախօրեին՝ ճեպազրույցի ժամանակ ևս Պաշտպանը նշել էր, որ պաշտոնատար անձանց էթիկայի հետ կապված հարցերով ՄԻՊ-ը չունի իրավասություն, և մատնանշել էր իրավասու մարմնին»,- ասել է պաշտպանի խորհրդական Արթուր Ասլանյանը։ Factor TV-ն ավելի վաղ դիմել էր նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, սակայն այդ կառույցը պահանջել է գրավոր հարցում ներկայացնել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով հոգևորականների քննադատությանը, որը հաջորդել է կառավարության նիստում եկեղեցիները «չուլանի» նմանեցնելու նրա խոսքերին, վիրավորական արտահայտություններ է թույլ տվել եկեղեցականների հասցեին։ Նա այդպիսի բովանդակությամբ ֆեյսբուքյան մի քանի գրառում է արել իր էջում, որին իր գրառումներով միացել է նաև կինը՝ Աննա Հակոբյանը․ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել»-ից, մինչև՝ «երկրի գլխավոր մանկապիղծներ»։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |