Բերքլիի համալսարանում ադրբեջանցիների ճնշմամբ կրկին չեղարկվել է Արցախի մասին ֆիլմի ցուցադրությունը![]() 31 մայիսի 2025 - 11:39 AMT PanARMENIAN.Net - Բերքլիի համալսարանում հայ ուսանողների կողմից կազմակերպված «Տունս քաղցրա»վավերագրական ֆիլմի ցուցադրությունը վերջին րոպեին չեղարկվել է։ Համալսարանը չեղարկել է միջոցառումը «Ադրբեջանի կառավարության ճնշման հետևանքով»՝ որոշումը որակելով որպես հայերին լռեցնելու փորձ, հայտնում է Ermenihaber-ը։ Բերքլիի համալսարանն էլ պարզաբանել է, որ ֆիլմի ցուցադրության չեղարկումը պայմանավորված է ոչ թե քաղաքական ճնշումներով, այլ լոգիստիկ և անձնակազմի պակասով։ Фիլմի ռեժիսորը Սարին Հայրապետյանն է և ֆիլմը պատմում է 11 տարեկան տղայի մասին, ով տեղահանվել էր Արցախից Հայաստանի և Ադրբեջանի միջև 44-օրյա պատերազմի ժամանակ։ Ապրիլի 24-ին Բերքլիի համալսարանում Armenian Studies-ի նախաձեռնությամբ պետք է կայանար համանուն ֆիլմի ցուցադրությունը, բայց այն ևս չեղարկվել էր։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |