Փաշինյանը սենատոր Դեյնզի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ համագործակցության խորացման հարցեր![]() 31 մայիսի 2025 - 13:05 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզի գլխավորած պատվիրակության հետ Երևանում կայացած հանդիպմանը քննարկել է քննարկել է Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր: Վարչապետը կարևորել է Հայաստան–ԱՄՆ բարեկամական հարաբերությունների և գործընկերության ամրապնդումը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հարթակներում: Փաշինյանը ներկայացրել է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները և Հայաստանի խաղաղության օրակարգի կարևորությունը տարածաշրջանային կայունության ապահովման գործում։ Սենատոր Դեյնզը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ վերահաստատելով ԱՄՆ պատրաստակամությունը՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանը և տարածաշրջանային կայունության ապահովմանը։ Հունվարի 14-ին Վաշինգտոնում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրել են ռազմավարական գործընկերության փաստաթուղթ՝ ամրապնդելով երկու երկրների համագործակցությունը։ Բլինքենը կանոնադրության ստորագրման արարողության իր խոսքում ասել էր, որ առաջիկա շաբաթներին ԱՄՆ–ից մաքսային և սահմանային անվտանգության հարցերով թիմ կմեկնի Հայաստան՝ սահմանային անվտանգության կարողությունների զարգացման ուղղությամբ հայ գործընկերների հետ աշխատելու համար։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |