Չկալովկայում բրուցելոզով վարակվածների թիվը հասել է 10-ի![]() 31 մայիսի 2025 - 13:42 AMT PanARMENIAN.Net - Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղում բրուցելոզով վարակված բնակիչների թիվը հասել է 10-ի: Այս մասին հայտնել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչ Ռոբերտ Կավկասյանը, հայտնում է Sputnik Արմենիան։ Մայիսի 22–ին հայտնի է դարձել, որ Չկալովկայում արձանագրվել էր վարակվածության 4 դեպք։ Դրանից հետո կենտրոնը գյուղում իրականացրել է հակահամաճարակային միջոցառումներ և ստուգել համայնքի 153 բնակչի: Արյան լաբորատոր հետազոտության արդյունքում հայտնաբերվել է ևս 6 դեպք։ Ներկայում իրականացվում են հիվանդության տարածումը կանխելու համար իրազեկման միջոցառումներ։ Բրուցելյոզը հիվանդ կենդանիներից մարդուն փոխանցվող վարակ է, որը բնորոշվում է լիմֆոիդ հյուսվածքի, հենաշարժական համակարգի և նյարդային համակարգի ախտահարմամբ: Վարակը մարդկանց փոխանցվում է հիվանդ կենդանիներից, ինչպիսիք են խոշոր եղջերավոր անասունները, խոզերը, այծերը, ոչխարները: Հայաստանի Հանրապետությունը համարվում է բրուցելոզի էնդեմիկ գոտի: Վարակվածության դեպքեր կարող են գրանցվել բոլոր տարիքային խմբերում: Եթե հիվանդությունը քրոնիկ չի դարձել, ապա բուժումը կարող է տևել 1-2 տարի: Մարդիկ կարող են վարակվել տավարի, ոչխարի և այծի միս, ինչպես նաև թերի ջերմամշակված, չպաստերիզացված (հում) կաթի կամ վարակված կաթից պատրաստված այլ կաթնամթերք, հատկապես անալի պանիրներ օգտագործելով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |