Կաթողիկոսը՝ Բեռնում․ Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանը իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել է Արցախը![]() 31 մայիսի 2025 - 13:59 AMT PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց կաթողիկոսի Գարեգին Բ–ի առաջարկով Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը Շվեյցարիայում կազմակերպել է «Կրոնական Ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում» խորագրով միջազգային համաժողով։ Ամենայն Հայոց կաթողիկոսը համաժողովին հայտարարել է, որ Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանը իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է Արցախը, հայտնում է Մայր Աթոռ սբ Էջմիածինը։ «Գրավել է Հայաստանի սահմանային կենսական նշանակություն ունեցող զգալի տարածքներ, խաղաղության պայմանագրի կնքման գործընթացում ներկայացնում է նորանոր պահանջներ։ Ադրբեջանը պատանդ է պահում Արցախի քաղաքական ղեկավարներին, քաղաքացիական անձանց և ռազմագերիների՝ իրականացնելով նրանց նկատմամբ ցուցադրական, շինծու դատավարություն՝ միջազգային իրավական նորմերի աղաղակող խախտումներով»«–ասել է կաթողիկոսը։ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ քրիստոնյաները կոչված են լինելու ճշմարտության վկաներ, և դա զոհերի կողքին կանգնելն է և չարի անունը բարձրաձայնելը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը գրել է․ «Շվեյցարիայում ի՞նչ եք անում. ո՞ւմ եք անվտանգ ուղարկում հարազատ բնօրրան, ո՞ւմ եք անհապաղ ազատում գերությունից։ Դուք գիտե՞ք` հոգևորն ինչ է։ Ա՜յ քեզ նորություն։ Երկրի գլխավոր հոգևոր մաֆիոզն ակնհայտորեն վրդովմունքի մեջ է ընկել, որ չուլաններից խոսակցություն է բացվել. թե չէ՝ ինչո՞ւ պետք է հարձակվեին պետության՝ ընտրված ղեկավարի վրա»։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |