Սենատոր Դեյնզ․ ՀՀ–ն և Ադրբեջանը պետք է ստորագրեն խաղաղության համաձայնագիրը![]() 31 մայիսի 2025 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Սթիվ Դեյնզը հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Քննարկման ընթացքում սենատորն ուշադրություն է դարձրել տարածաշրջանի անվտանգության խնդիրներին և տնտեսական համագործակցության հնարավորություններին, հայտնում է ԱՄՆ դեսպանատունը։ Նա իր աջակցությունն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դիրքորոշմանը, ըստ որի՝ «տարածաշրջանում կայունության ու բարեկեցության հաստատման համար Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ստորագրեն խաղաղության համաձայնագիր»։ Ըստ կառավարության հաղորդագրության՝ Դեյնզը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ վերահաստատելով ԱՄՆ պատրաստակամությունը՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանը և տարածաշրջանային կայունության ապահովմանը, վարչապետ Փաշինյանը ներկայացրել է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները և Հայաստանի խաղաղության օրակարգի կարևորությունը տարածաշրջանային կայունության ապահովման գործում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |