Կինոյի տանը ավարտվել է Եվրոպական ֆիլմերի փառատոնը![]() 31 մայիսի 2025 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Կինոյի տանը տեղի է ունեցել Եվրոպական ֆիլմերի փառատոնի փակման արարողությունը, որին ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, հյուրեր, կինոսեր հասարակության ներկայացուցիչներ: Արթուր Մարտիրոսյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ փառատոնը տևել է յոթ օր, սակայն Հայաստանի և Եվրոպական միության միջև մշակութային գործընկերությունն ունի շարունակական բնույթ։ «Հայաստանը գտնվում է եվրոպական մշակութային տիրույթում, երկկողմ ձևաչափով համագործակցում է եվրոպական բազմաթիվ երկրների հետ, իսկ Եվրոպական միության հետ մեր երկիրն ունի բազմակողմ համագործակցության օրակարգ»,–ասել է նա, հայտնում է ԿԳՄՍՆ–ն։ Նա հիշեցրել է, որ վերջերս ավարտին է հասել Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ամենախոշոր մշակութային նախաձեռնությունը՝ Ստեղծարար արդյունաբերության ծրագիրը։ Ըստ նրա՝ մեկնարկվել է Հայաստան-ԵՄ շարունակական երկխոսության գործընթաց մշակույթի ոլորտում, որի նպատակը եվրոպական երկրների հետ համատեղ մշակութային նախաձեռնությունների իրականացումն է։ Անդրադառնալով փառատոնային ծրագիրին՝ Մարտիրոսյանը նշել է, որ մեկ շաբաթ շարունակ Երևանի Կինոյի տանը հանդիսատեսը հնարավորություն է ունեցել դիտելու աշխարհահռչակ ռեժիսորներ Ջոշուա Օփենհայմերի, Ռադու Ժուդեի, Միգել Գոմիշի և այլոց աշխատանքները։ Փառատոնի փակման ֆիլմն է եղել Պաբլո Լարրինի «Մարիա»-ն։ Նա իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությանը և Հայաստանի կինոգործիչների միությանը՝ փառատոնի կազմակերպման գործում կատարած աշխատանքի համար։ Փակման արարողության ընթացքում խոսել է նաև ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը: «Եվրոպական ֆիլմերի փառատոն-2025-ը վերահաստատում է կինոյի հզոր ներուժը՝ որպես կամուրջ, որը միավորում է մշակույթները և մարդկային փորձառության գունեղ ու բազմաշերտ կողմերը։ Փառատոնը նշանավորել է Եվրոպայի և Հայաստանի հարուստ մշակութային բազմազանությունը»,-ասել է նա։ Եվրոպական ֆիլմերի փառատոնն անցկացվել է մայիսի 24-30-ը՝ Կինոյի տանը։ Յոթ օրվա ընթացքում հանդիսատեսը հնարավորություն է ունեցել դիտելու «Էմիլիա Պերես», «Զմյուռնիա», «Վերջը», «Ռիտա», «Մեծ ճանապարհորդություն», «Կոնտինենտալ 25» և «Մարիա» ֆիլմերը՝ բնօրինակ լեզվով՝ հայերեն և անգլերեն ենթագրերով։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |