Ֆրանսիացի պատգամավոր․ Սյունիքի հայերն ամեն օր հարձակման են ենթարկվում Ադրբեջանի կողմից![]() 31 մայիսի 2025 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Ազգային ժողովում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելը X -ի իր միկրոբլոգում գրել է, որ Սյունիքի հայերն ամեն օր հարձակման են ենթարկվում Ադրբեջանի կողմից։ Նա հավելել է, որ Բաքվ նպատակն է վախ տարածել և ներխուժում նախապատրաստել։ «Կրակոցներ խաղաղ բնակիչների ուղղությամբ։ Սյունիքի հայերն ամեն օր հարձակման են ենթարկվում Ադրբեջանի կողմից։ Բաքվի նպատակն է՝ մահվան վախ ներշնչել, որպեսզի մարդիկ փախչեն և… ներխուժի Հայաստան»,- գրել է ֆրանսիացի պատգամավորը։ Պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել, որ մայիսի 30-ին՝ ժամը 00:10-01:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան սանհանգույցը, և խոցվել է մեկ մանր եղջերավոր կենդանի։ Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի ուղղությամբ մայիսի 31–ին կրկին կրակոցներ են հնչել։ Տեղեկությունը հաստատել է վարչական ղեկավար Վահան Զաքյանը` ասելով․ «Գիշերը մի 7-8 հատ կրակոց ա եղել, ամեն օրվա պես»։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |