Աղազարյան․ Իմպիչմենտ նախաձեռնողների պահվածքը շատ հակասական է![]() 31 մայիսի 2025 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, անդրադառնալով հասարակական և քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի գրառմանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իմպիչմենտ նախաձեռնողներ Էդգար Ղազարյանի և Նարեկ Մալյանի պահվածքը շատ հակասական է։ Ղազարյանը գրել էր մայիսի 30-ի դրությամբ ԱԺ ոչ մի «ընդդիմադիր» պատգամավոր չի նախաձեռնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց։ Աղազարյանը գրել է․ «Ղազարյանը գրառում է արել այն մասին, որ 2025թ. մայիսի 30ի դրությամբ Ազգային Ժողովի ոչ մի ընդդիմադիր պատգամավոր չի նախաձեռնել Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործնթաց, ընդ որում, ընդդիմադիր բառը վերցրել է չակերտների մեջ, ինչը կոնկրետ իմաստ է կրում։ Հիշեցնենք, որ պարոնայք Նարեկ Մալյանը և Էդգար Ղազարյանը (այս անգամ էլ թող այս հաջորդականությունը լինի) հայտնի նախաձեռնության շրջանակներում գրավոր դիմել էին ԱԺ բոլոր 107 պատգամավորներին։ Այն բանից հետո երբ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և « Հայաստան» դաշինքները հայտարարեցին,որ իրենք չունեն Վարչապետի թեկնածու և պատրաստ են աջակցելու որևէ նախաձեռնության, այդ 107 պատգամավորներից երկուսը` Հակոբ Ասլանյանը և ես հանդես եկանք Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ և որպես Վարչապետի թեկնածու առաջադրեցինք Էդմոն Մարուքյանին։ Հարց է առաջանում. ի՞նչ իրական նպատակ են հետապնդում իմպինջմենտի նախաձեռնության հեղինակները` մի կողմից «ոչնչացնելով» ընդդիմությանը, մյուս կողմից, ըստ էության, չնկատելով իրենց դիմումներին անսացած երկու պատգամավորների նախաձեռնությունը և ամենօրյա ռեժիմով անհագ ցանկություն ցուցաբերելով ու մարտնչող պատրաստակամություն հայտնելով հանդիպել ՔՊ խմբակցության պատգամավորներին»։ Ղազարյանը նաև գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը կհեռացվի ժողովրդի կամքով, իսկ այդ կամքի իրականացման միակ հնարավոր և սահմանադրական ճանապարհը իմպիչմենտն է։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |