«Բեբուկ» շարժական թատրոնը կայցելի Երևանի բոլոր վարչական շրջաններ

«Բեբուկ» շարժական թատրոնը կայցելի Երևանի բոլոր վարչական շրջաններ

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը տեղեկացրել է, որ հունիսի 1-ից մինչև հուլիսի 31-ը «Բեբուկ» մանկական շարժական թատրոնը, քաղաքապետարանի նախաձեռնությամբ, շրջելու է մայրաքաղաքի 12 վարչական շրջաններում՝ ներկայացնելով զվարճալի պատմություններ ու գունեղ ներկայացումներ։

Մուտքը լինելու է ազատ։

«Քաղաքապետարանը սիրով հրավիրում է երեխաներին և նրանց ընտանիքներին միասին ստեղծելու, խաղալու և հեքիաթների աշխարհում ապրելու այդ ուրախ պահերը»,–ասվում է հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---