Երկրաշարժ՝ Սպիտակից 11 կմ հարավ-արևելք

Երկրաշարժ՝ Սպիտակից 11 կմ հարավ-արևելք

PanARMENIAN.Net - ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը հունիսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 00:12-ին (Գրինվիչի ժամանակով՝ հունիսի 1-ին, ժամը 20։12-ին) 3․0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել, որի էպիկենտրոնը գտնվել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք, 10 կմ խորությամբ:

Էպիկենտրոնի շրջակայքում ստորգետնյա ցնցման ինտենսիվությունը կազմել է 4 բալ։

Ցնցումը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ և Վանաձոր քաղաքներում, ինչպես նաև Արևաշող և Լեռնապատ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հյուսիսային լայնության 40.79⁰ և արևելյան երկայնության 44․39⁰ կոորդինատներով՝:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---