Gazzetta dello Sport․ Մխիթարյանը և թիմի վետերանները կարող են հեռանալ «Ինտերից»![]() 2 հունիսի 2025 - 11:06 AMT PanARMENIAN.Net - «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և միլանյան ակումբի այլ վետերաններ, ամենայն հավանականությամբ, կլքեն թիմը։ Այդ մասին գրել է Gazzetta dello Sport-ը՝ մեկնաբանելով մայիսի 31–ին կայացած Չեմպիոնների լիգայի եզրափակչ՝ «Ինտեր» - ՊՍԺ (0:5) հանդիպումը։ Այս խաղում հատկապես աչքի էր ընկնում խաղացողների տարիքային տարբերությունը. Միլանի թիմի մեկնարկային կազմը հինգ ու կես տարով մեծ էր փարիզեցիներից (30 ընդդեմ 25-ի), հայտնում է Sputnik Արմենիան։ Ամենայն հավանականությամբ, ակումբի սեփականատերերը կսկսեն քննարկել կազմը երիտասարդացնելու հարցը: Հոդվածում նշվում է, որ Աչերբին, Զոմերը, Մխիթարյանը, Դարմիանը ամենայն հավանականությամբ, կհեռանան թիմից: Թե՛ Gazzetta dello Sport-ը, թե՛ այլ աղբյուրներ առանձնացրել են «Ինտերի» վետերանների էական դերը թիմի՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու գործում։ Մասնավորապես, Daily Mail-ը նշել է, որ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի խաղարկության ընթացքում թիմում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը՝ գոլային պահերի քանակով։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |