Գնել Սարգսյանը գնացել է Մարմաշենի վանք, հայհոյել է ու քահանայից կադաստրի թուղթ ուզել![]() 2 հունիսի 2025 - 11:51 AMT PanARMENIAN.Net - Նախկին ՔՊ-ական պատգամավոր Գնել Սարգսյանն, ով այժմ էլ շարունակել է պաշտպանել Նիկոլ Փաշինյանի գաղափարները, հունիսի 1–ին այցելել է Մարմաշենի վանական համալիր, որի հոգևոր հովիվը Տեր Փառեն հայտարարել էր, որ արգելելու է բոլոր նրանց մուտքn իր հովվության տակ գտնվող եկեղեցի, ովքեր թիրախավորում են Հայ Առաքելական եկեղեցին, կամ աջակցում են թիրախավորողներին։ Վիճաբանության ընթացքում Գնել Սարգսյանն էլ «սկսել է քահանայից կադաստրի թուղթ պահանջել ու հայհոյել, ու իրավիճակը լարել»,–գրում է «Փաստինֆոն»։ Սարգսյանն իր այցի ընթացքում հայտարարել է, որ իր մայրը ևս համակրում է Փաշինյանին։ «Եթե իմ մայրը գար էս եկեղեցի, դուք նրան դո՞ւրս էիք շպրտելու, ու կարծում եք, որ իմ վերաբերմունքը կարող է լինել մարդկայի՞ն»,-ասել է նա։ Ի պատասխան, Տեր Փառեն բարձրաձայն ընթերցել է իր նախորդ հայտարարությունը՝ ընդգծելով, որ մուտքն արգելելու է բոլոր նրանց, ում վարքագիծը հակաքրիստոնեական ու հակաեկեղեցական բնույթ ունի։ Սարգսյանը մանիպուլացնելով՝ պահանջել է ցույց տալ, թե որտեղ է Փաշինյանը «չուլան» անվանում եկեղեցին՝ չցանկանալով տեսնել Փաշինյանի անպարկեշտ գրառումները, որոնցով նա թիրախավորում էր հոգևորականներին, խոսում էր կաթողիկոսի ու առաբձին եպիսկոպոսների բարեվարքության մասին։ Երբ քաղաքացիներից մեկը ցույց է տվել ձայնագրությունը, նա կրկին իրավիճակը սկսեց լարել։ «Լրատվամիջոցներ կան, ինձ թուրք են անվանել, ես նրանց մերը․․․ դու ոնց կարաս իմ մորը դուրս շպրտես, որովհետև ինչ, որ լրավտամիջոց էդպես է գրել։ Առաքելական եկեղեցու պաշտպանը ես եմ, եկեղեցին ինձ է պատկանում»,-հայտարարել է նա։ Ինչին ի պատասխան էլ Տեր Փառեն արձագանքել է, որ իր մորը ոչ ոք չի կարող դուրս շպրտել։ «Եկեղեցին իմ իշխանության տակ է, ես եմ էստեղ տեր ու տիրական՝ որպես օծյալ հոգևորական»,–ասել է ն ա։ Գնել Սարգսյանն էլ սկսել է քահանայից կադաստրի թուղթ պահանջել ու հայհոյել, ու իրավիճակը լարել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով հոգևորականների քննադատությանը, որը հաջորդել է կառավարության նիստում եկեղեցիները «չուլանի» նմանեցնելու նրա խոսքերին, վիրավորական արտահայտություններ է թույլ տվել եկեղեցականների հասցեին։ Նա այդպիսի բովանդակությամբ ֆեյսբուքյան մի քանի գրառում է արել իր էջում, որին իր գրառումներով միացել է նաև կինը՝ Աննա Հակոբյանը․ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել»-ից, մինչև՝ «երկրի գլխավոր մանկապիղծներ»։ Փաշինյանը հայտարարել է, որ պետությունը պետք է առանցքային դեր ունենա Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրության գործընթացում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |