Նախարար․ Ֆրանսիան առանցքային դեր ունի Սյունիքի դիմակայունության բարձրացման գործում![]() 2 հունիսի 2025 - 12:46 AMT PanARMENIAN.Net - Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Գորիսում մեկնարկած Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովում հայտարարել է, որ Սյունիքի դիմակայունության բարձրացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից մեկն է, և այս գործընթացում Ֆրանսիան հանդես է գալիս որպես առանցքային միջազգային գործընկեր։ «ՀՀ կառավարության առաջնահերթություններից է Սյունիքի դիմակայունության բարձրացումը, և այս հարցում միջազգային մեր գործընկերների շարքում Ֆրանսիան ունի առանցքային դերակատարում, ինչի համար շնորհակալ եմ բոլորին»,– ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։ Խուդաթյանն ընդգծել է, որ համաժողովի անցկացումն այս տարածաշրջանում ունի ռազմավարական նշանակություն։ Ազգային ժողովի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը հայտնել է, որ Սյունիքի մարզում, հայ-ֆրանսիական հարաբերությունների շրջանակում, առաջին անգամ գործարկվելու է հյուպատոսական գրասենյակ՝ ապակենտրոնացված համագործակցության հերթական դրական արդյունքի նշան, հայտնում է 1lurer.am-ը։ «Ֆրանսիայի համայնքային իշխանությունները շատ ավելի խիզախ ու արագ են գտնվել, որովհետև շատ ավելի արագ և շատ ավելի կոշտ արձագանք են տվել այն բոլոր իրավիճակներին, երբ անհրաժեշտ է եղել սատար կանգնել ՀՀ-ին: Ինչպես ասում էր ֆրանսիացի մեծ գրող Անտուան դը Սենտ-Էքզյուպերին իր հայտնի ստեղծագործության մեջ, մենք պետք է սովորենք փոքրիկ քայլերի արվեստը, մենք պետք է կամաց-կամաց շարժվենք առաջ: Այսօրվա այս հսկայական միջոցառումը սկիզբ չի առել երեկ, այն փոքրիկ քայլերի արդյունք է եղել: Եվ այսօր մեկ այլ փոքրիկ, բայց շատ կարևոր քայլ ենք անելու, այսօր Սյունիքում հայ-ֆրանսիական պատմության մեջ առաջին անգամ ստեղծվելու է հյուպատոսական գրասենյակ»,- ասել է նա: Գորիսում մեկնարկել է Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության հինգերորդ համաժողովը։ Նախատեսվում է նաև Գորիսում Ֆրանսիայի պատվո հյուպատոսության բացումը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |