ՀՀ ոստիկանապետն ազատվել է պաշտոնից![]() 2 հունիսի 2025 - 13:39 AMT PanARMENIAN.Net - Արամ Հովհաննիսյանն ազատվել է ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից, ինչպես նաև դադարեցված է նրա ծառայությունը ոստիկանության համակարգում։ Որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ղեկավարվելով «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 1.1-րդ կետով և 2-րդ մասով, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արամ Հովհաննիսյանին ազատել ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից»,- ասված է որոշման մեջ: Արամ Հովհաննիսյանը նշանակվել էր ոստիկանության պետ-Ներքին գործերի նախարարի տեղակալ 2023–ի հունվարին։ Մինչ այդ նա զբաղեցնում էր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |