ԵՊՀ ռեկտոր․ Ես այստեղ որպես աստվածաբան չեմ, որպես ռեկտոր եմ![]() 2 հունիսի 2025 - 13:44 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է այցելել Երևանի պետական համալսարան, որտեղ բացվում է նոր լաբորատորիա։ Ամբողջ տարածքում ոստիկաններ են ու անվտանգության աշխատողներ։ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում հերքել է շրջանառվող պնդումները, թե իբր ուսանողներին նախօրոք հանձնարարել են վարչապետին ուղղվող հարցեր, հայտնում է Aysor.am-ը։ «Նման բան չկա, ուսանողներն ազատ են՝ տալու իրենց հարցերը»,– ընդգծել է նա։ Չնայած նրան, որ ԵՊՀ ռեկտորը ավարտել է Աստվածաբանության ֆակուլտետը, նա հրաժարվել է մեկնաբանել Հայ եկեղեցու շուրջ ծավալված վերջին զարգացումներն ու իրավիճակը։ «Ես այդ հարցերին չեմ պատասխանելու, ես իրավունք ունեմ չպատասախանելու, ես այստեղ որպես աստվածաբան չեմ, որպես ԵՊՀ ռեկտոր եմ»,– նշել է Հովհաննիսյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով հոգևորականների քննադատությանը, որը հաջորդել է կառավարության նիստում եկեղեցիները «չուլանի» նմանեցնելու նրա խոսքերին, վիրավորական արտահայտություններ է թույլ տվել եկեղեցականների հասցեին։ Նա այդպիսի բովանդակությամբ ֆեյսբուքյան մի քանի գրառում է արել իր էջում, որին իր գրառումներով միացել է նաև կինը՝ Աննա Հակոբյանը․ «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել»-ից, մինչև՝ «երկրի գլխավոր մանկապիղծներ»։ Փաշինյանը հայտարարել է, որ պետությունը պետք է առանցքային դեր ունենա Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրության գործընթացում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |