Արամ Ղազարյանն ազատվել է Լոռու մարզպետի պաշտոնից․Անցնելու է այլ աշխատանքի![]() 2 հունիսի 2025 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Արամ Ղազարյանը կառավարության որոշմամբ ազատվել է Լոռու մարզպետի պաշտոնից, հայտնում է Radar.am-ը։ Մինչ այդ, Ղազարյանը հանդես էր եկել հրաժարականի մասին հայտարարությամբ՝ նշելով, որ անցնում է այլ աշխատանքի։ «Տեղեկացնում եմ, որ հրաժարական եմ տալիս Լոռու մարզպետի պաշտոնից և դադարեցնում եմ իմ քաղաքական և կուսակցական գործունեությունը։ Այս որոշումը պայմանավորված է այլ աշխատանքի անցնելու հանգամանքով, որի վերաբերյալ պատշաճ կարգով և սահմանված ժամկետներում հանդես կգան իրավասու մարմինները։ Հատուկ երախտագիտություն եմ ուզում հայտնել ՀՀ վարչապետին՝ վստահության և այն մեծ պատվի համար, որ հնարավորություն տվեց ծառայելու իմ հարզատ Լոռու մարզին՝ որպես մարզպետ։ Խորին շնորհակալություն եմ հայտնում Լոռու մարզի իմ սիրելի բնակիչներին՝ վստահության և աջակցության համար, մարզպետի աշխատակազմին և համայնքապետերին՝ համատեղ աշխատանքի և նվիրվածության համար, իմ գործընկեր մարզպետներին, ինչպես նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին ու նրա տեղակալներին՝ գործընկերային և արդյունավետ համագործակցության համար։ Անհատական շնորհակալություն եմ հայտնում գործադիր և օրենսդիր իշխանության իմ գործընկերներին՝ շարունակական աջակցության և կառուցողական փոխհարաբերությունների համար, ինչպես նաև մեր կուսակից ընկերներին՝ միասնական աշխատանքի և գաղափարական համախմբվածության համար»,-ասվում է նրա հայտարարության մեջ։ Ըստ մամուլի շրջանառած տեղեկությունների, Ղազարյանը մոտ ժամանակում նշանակվելու է ՆԳ նախարարի տեղակալ՝ միաժամանակ ստանձնելով ոստիկանապետի պաշտոնը, հայտնում է Radar.am-ը։ Նա 2001 թվականից ներգրավված է ոստիկանական համակարգում և զբաղեցրել է Կոտայքի ու Շիրակի մարզային վարչությունների պետի պաշտոնները։ Արամ Հովհաննիսյանն ազատվել է ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից, ինչպես նաև դադարեցված է նրա ծառայությունը ոստիկանության համակարգում։ Որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |