Ջիվան Գասպարյանը համերգով հանդես կգա Մոսկվայում թոռան հետ 1 հունիսի 2009 - 12:43 AMT PanARMENIAN.Net - Լեգենդար հայ դուդուկահար Ջիվան Գասպարյանն այսօր առաջին անգամ դուրս կգա բեմ իր թոռան` Ջիվանի հետ Մոսկվայի Միջազգային երաժշտության տանը: «Սա առաջին համերգն է, որի ժամանակ Ջիվան Գասպարյանը հանդես կգա իր թոռան` Ջիվան կրտսերի հետ, որը Գասպարյանի դպրոցի սաներից է եւ նրա հետեւորդն է: Գասպարյանները մի շարք ստեղծագործություններ կկատրեն միասին»,-նշել է «RSP-համերգ» ընկերության ներկայացուցիչը: Համերգը կվարի հայտնի հեռուստահաղորդավար Դմիտրի Դիբրովը: Ջիվան Գասպարյանն աշխատել է այնպիսի հայտնի երաժիշտների հետ, ինչպիսիք են Անդրեաս Վելենվեյդերը, Լայոնել Ռիչին, Պիտեր Գաբրիելը, Համս Ցիմմերը, Բրայան Մեյը, Բորիս Գրեբենշչիկովը եւ Մայքլ Բրուքը: Գասպարյանը բազում հոլիվուդյան ֆիլմերի երժշտության հեղինակն է, այդ թվում «Գլադիատոր» ֆիլմի, որը 2001 թվականին արժանացավ «Ոսկե գլոբուս» մրցանակի: Նա պարգեւատրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի չորս ոսկե մեդալներով, իսկ 2002-ին ստացել է WOMEX-ի (World Music Expo) մրցանակը երաժշտական արվեստի ասպարեզում ծառայությունների համար: Գասպարյանն ելույթ կունենա Մոսկվայում համաշխարհային շրջագայության շրջանակներում, որով երաժիշտը նշում է իր 80-ամյակը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |