Ավինյանը Մադրիդում քննարկում է հանրային տրանսպորտի կառավարման լավագույն փորձը![]() 2 հունիսի 2025 - 18:03 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն աշխատանքային այցով Մադրիդում է։ Քննարկվում է հանրային տրանսպորտի կառավարման լավագույն փորձը, հայտնում է Radar.am-ը։ «Հանդիպել ենք Մադրիդի հասարակական տրանսպորտի տարածաշրջանային համընկերության նախագահ և Մադրիդի համայնքապետարանի բնակարանային, տրանսպորտի և ենթակառուցվածքների գծով խորհրդական Խոսե Ռոդրիգո Դոմինգեսի հետ: Մադրիդի Տրանսպորտի Կոնսորցիումը համակարգում է քաղաքի ամբողջ հանրային տրանսպորտը՝ սահմանելով սակագները, երթուղիներն ու ժամանակացույցը Քննարկում ենք հանրային տրանսպորտի կառավարման լավագույն փորձը` կենտրոնանալով խելացի տեխնոլոգիաների, բջջային հավելվածների և անկանխիկ վճարային համակարգերի ներդրման վրա Կենտրոնը նաև վերահսկում է հանրային տրանսպորտի ծառայությունների որակը»,-ասվում է գրառման մեջ։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |