Ղազարյան. Փաշինյանի հակաեկեղեցական արշավի մեկնարկը տվել է Կովկասի մահմեդականների առաջնորդ Փաշազադեն![]() 2 հունիսի 2025 - 18:42 AMT PanARMENIAN.Net - Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում, անդրադառնալով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու բարձրաստիճան սպասավորների հասցեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Աննա Հակոբյանի և նրանց քաղաքական ուժի ներկայացուցիչների հնչեցրած վիրավորական արտահայտություններին, հիշեցրել է, որ եկեղեցու դեմ իշխանությունների հարձակումները սկսվել են դեռեւս 2018 թվականի հունիսից, երվ սկսել էր «նոր Հայաստան, նոր հայրապետ» հակաեկեղեցական շարժումը, հայտնում է «Առավոտը»։ «Ինչ վերաբերում է այս վերջին գրոհին, դրա մեկնարկը տվել է Կովկասի մահմեդականների հոգևոր առաջնորդ Փաշազադեն, որը, հավանաբար, Փաշինյանի հոգևոր առաջնորդն է: Ադրբեջանում մի կոնֆերանսի ժամանակ Փաշազադեն ասել է, թե Էջմիածինը ադրբեջանական տարածք է: Հիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյանն անցած տարվանից որ ասում է, թե Հայաստանի տարածքի մոտ 70 %-ը, ըստ Ադրբեջանի սահմանադրության պատկանում է Ադրբեջանին, թվարկում է նաև մարզերի անուններ և նշում է նաև Արմավիրը: Արմավիրի մարզից ուրիշ ի՞նչը կարող է նրա պատկերացմամբ ադրբեջանական լինել, քան այն տարածքը, որը կոչվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Այսինքն, ադրբեջանցիներն ուզում են իշխանություն հաստատել հայ ժողովրդի գլխավոր տաճարի՝ Մայր տաճարի, Մայր Աթոռի նկատմամբ: Փաշազադեն մայիսի 22-ին խոսելով՝ նախ անարգում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին, Մայր Աթոռը և Կիլիկիո Կաթողիկոսությունը, եկեղեցու մեր գաղափարախոսությունն է անարգում: Ու դրան ի պատասխան հաջորդ օրը Մայր Աթոռը հանդես է գալիս բավականին կոշտ հակադարձումներով: Դա, բնականաբար, չէր կարող դուր գալ Փաշազադեի հոգևոր զավակին»,–ասել է Ղազարյանը։ Նա հիշեցրել է, որ դրանից հետո Ամենայն Հայոց կաթողիկոսը մեկնում է Շվեյցարիա, որտեղ մասնակցում է իր իսկ խնդրանքով նախաձեռնված գիտագործնական մի շատ մեծ քննարկման, որին աշխարհի տարբեր երկրներից ու եկեղեցիներից մասնակցում են եպիսկոպոսներ, քաղաքական, հասարակական գործիչներ, գիտնականներ: «Այնտեղ Վեհափառը հանդես է գալիս փայլուն խոսքով, ընդ որում, բարձրաձայնելով վերջին շրջանի հայ ժողովրդի հիմնական շահերը, որոնք անտեսված են պետական մակարդակում: Այսինքն, Արցախի նկատմամբ ադրբեջանական ռազմական հանցագործությունը, Թուրքիայի մեղսակցությունը դրան, հայ ժողովրդի ցեղասպանությունը, հայ ժողովրդի բռնի տեղահանությունը Արցախից, գերիների վերադարձի հարցը, ինչպես նաև Արցախում ադրբեջանական տիրապետության տակ հայտնված քրիստոնեական համամարդկային նշանակություն ունեցող հոգեւոր-մշակութային ժառանգության հարցը, որոնք հիմա այնտեղ ոչ միայն սրբապղծվում են, այլեւ ոչնչացվում են»,–նշել է նա։ Ըստ Ղազարյանի՝ ակնհայտ է, որ Ալիևը չի կարող անտարբեր մնալ այն հանգամանքի նկատմամբ, որ հայկական հոգևոր առաջնորդն ու եկեղեցին, որը միավորում է ամբողջ աշխարհով սփռված հայությանը և հանդիսանում է եզակի համահայկական հաստատություն, իրականացնում է ազգապահպան առաքելություն և խթանում է Սփյուռքի ու Հայաստանի միջև կապը։ Ղազարյանի պնդմամբ՝ հենց սա է այն հանգամանքը, որն էլ Փաշինյանին դրդել է հարձակվել կաթողիկոսի և հայ հոգևոր առաջնորդների վրա։ Մի քանի օր առաջ Փաշազադեն հայտարարել էր, նաև թե «Հայոց եկեղեցին սպառնալիք է ՀՀ հարևան բոլոր երկրների համար»։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |