Օդի ջերմաստիճանը 6-9 աստիճանով կնվազի․ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ![]() 3 հունիսի 2025 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության տարբեր շրջաններում հունիսի 3-ի և 4-ի գիշերային ժամերին ու կեսօրից հետո կանխատեսվում են կարճատև անձրևներ ու ամպրոպ, որոշ հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հատկապես նշված օրերին որոշ վայրերում տեղումները կարող են լինել հորդառատ։ Հունիսի 5-ի և 6-ի կեսօրից հետո տեղումներ հնարավոր են միայն որոշ շրջաններում, իսկ գիշերային ժամերին՝ ինչպես նաև հունիսի 7-ին, կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան ուղղության է՝ 2-5 մետր վայրկյան արագությամբ։ Ամպրոպների ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ հասնելով մինչև 18-22 մ/վ արագության։ Օդի ջերմաստիճանը հունիսի 3-ից սկսած կնվազի 6-9 աստիճանով, իսկ հունիսի 5-ից սկսած կրկին կբարձրանա՝ 5-6 աստիճանով։ Երևանում նույնպես հունիսի 3-ի և 4-ի գիշերն ու կեսօրից հետո հնարավոր են կարճատև անձրևներ և ամպրոպներ։ Հունիսի 6-ին կեսօրից հետո նույնպես սպասվում են տեղումներ, իսկ ամպրոպների ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 5-ին, 6-ի գիշերը և 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |