Բիչախչյան. Հաջորդ մրցաշրջանը, միանշանակ, ավելի լավը կլինի![]() 3 հունիսի 2025 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն ավարտված մրցաշրջանից դժգոհ չէ, սակայն նպատակի ունի առավել շատ խաղաժամանակ ստանալ գալիք մրցաշրջանում: Նա համոզված է, որ հաջորդ մրցաշրջանն ավելի լավը կլինի, հայտնում է Արմենպրեսը։ «Ինձ համար այս մրցաշրջանը երկու տարբեր հատվածներ ունեցավ, քանի որ առաջին հատվածում հանդես էի գալիս «Պոգոն»-ի, իսկ երկրորդը` «Լեգիա»-ի կազմում: «Լեգիա»-ի տեղափոխությունից հետո վնասվածքս խորացավ ու խանգարեց ինձ: Ուրախ եմ, որ «Լեգիա»-ի կազմում դարձա Լեհաստանի գավաթակիր»,- ասել է նա։ Վերջինիս խոսքով` մրցաշրջանի վերջնամասում նոր ակումբում ավելի քիչ խաղաժամանակ է ստացել ու հիմա իր հիմնական նպատակը հաջորդ մրցաշրջանում հնարավորինս շատ խաղալն է: «Հաջորդ մրցաշրջանը, միանշանակ, ավելի լավը կլինի: Հիմա երեք շաբաթ է, ինչ սկսել եմ բուժումներս վնասվածքից: Թիմի հետ մարզումային աշխատանքներս կսկսեմ երեք շաբաթից»,-առանձնացրեց նա: Վահան Բիչախչյանը «Լեգիա»-ի հետ դարձել է Լեհաստանի գավաթի խաղարկության հաղթող: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |