Հասրաթյան․ Այլասերվածների մի խմբակ, հանուն սեփական շահի, ընդունակ է միլիոններին տանելու կործանման

Հասրաթյան․ Այլասերվածների մի խմբակ, հանուն սեփական շահի, ընդունակ է միլիոններին տանելու կործանման

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «երեք միլիոնանոց երկրում հնարավոր չէ ունենալ երեք միլիոն վարչապետ, բայց երեք միլիոնանոց երկրում հնարավոր է ունենալ այլասերվածների մի խմբակ, որը, հանուն սեփական շահի, ընդունակ է միլիոններին տանելու կործանման...»։

Նա նշել է, որ պետական համակարգերի նպատակը օրենքի գերակայության պայմաններում արժանապատիվ կյանքի հնարավորության ապահովումն է։

«Պետությունները ստեղծվել, ապրել, պատերազմել և հաղթանակել են ոչ թե հանուն նրա, որ եկամուտների հավասարության սկզբունքով կերտեն «Հավասարների կոմունա», այլ որ մարդ կարողանա օրենքի գերակայության պայմաններում արժանավայել ապրի սեփական երկրում... Շատ երկրներում դա հասկացել են, ու այսօր նրանք լավ են ապրում, իսկ մենք, որոշների պես՝ վատ... Պատճառը մեկն է՝ մենք նախընտրում ենք ապրել ոչ թե լավերի օրինակով, այլ որոշներին հատուկ ինքնախաբեությամբ...»,-ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---