Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրավիրվել է Քննչական կոմիտեի զինվորական Քննչական գլխավոր վարչություն՝ հարցաքննության։ Այդ մասին ասել է Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը` այլ մանրամասներ չհայտնելով, տեղեկացնում է Aysor.am-ը։
«Այս պահին Քննչական կոմիտեում ենք, Սամվել Շահրամանյանը հարցաքննվում է, բայց միայն վկայի կարգավիճակով»,-ասել է նա։
Արցախի նախագահը վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննվում է թշնամուն ռազմաթերք հանձնելու և պատերազմի ժամանակ զինվորական անփութության քրգործի շրջանակներում։
Քրեական վարույթը նախաձեռնվել է դեռևս 2023 թվականին, և միայն երկու տարի անց է Սամվել Շահրամանյանը առաջին անգամ հարցաքննվում, այնինչ պետք է լիներ ամենաառաջին հարցաքննվողների ցանկում:
Գործը հարուցվել է Սամվել Բաբայանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած հայտարարությունների և հոկտեմբերի 6-ին ներկայացրած հաղորդման հիման վրա: