Արևմտյան Նեղոսի տենդի ախտանշաններն ու կանխարգելման միջոցները

Արևմտյան Նեղոսի տենդի ախտանշաններն ու կանխարգելման միջոցները

PanARMENIAN.Net - Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է Արևմտյան Նեղոսի տենդի ախտանշաններն ու կանխարգելման միջոցները

Հունիսի 3-ին Հայաստանում արձանագրվել է Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդության լաբորատոր հաստատված 1 դեպք:

Տենդը համարվում է վիրուսային հիվանդություն, որի հիմնական փոխանցման աղբյուրը մոծակներն են։

Մարդուց մարդուն վարակը չի փոխանցվում։ Վարակը ունի հստակ արտահայտված սեզոնայնություն՝ հունիսից մինչև հոկտեմբեր:

Հիվանդության հիմնական ախտանշաններն են՝ սաստիկ գլխացավ, գլխապտույտ, տենդ, մկանային ցավեր, սրտխառնոց, փսխում, մաշկի ցանավորում։

Ինչպե՞ս կանխարգելել.

  • Օգտագործել հակամիջատային ցանցեր
  • Օգտագործել միջատավանիչ հատուկ միջոցներ և սարքեր
  • Կրել փակ հագուստ անտառապուրակային գոտիներ և ջրային տարածքներ այցելելիս
  • Հաճախակի ջրահեռացնել ջրի պահեստային տարաները, լվանալ և մաքրել դրանք

Վարակված մարդկանց մոտ 80%-ի մոտ որևէ ախտանշան չի զարգանում, մոտ 1% դեպքերում դիտվում է հիվանդության ծանր դեպքեր, մնացած 18-19% դեպքում հիվանդությունն ընթանում է միջին ծանրության:

Հիվանդության ախտանշանների առկայության դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---