Հայաստանում գնաճը մայիսին հասել է 4․3 %-ի![]() 4 հունիսի 2025 - 19:00 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում 2025 թվականի մայիսին գնաճը կազմել է 4․3 %, ինչը նախորդ ամսվա՝ ապրիլի 3.2 %-ի համեմատ էապես բարձր է։ Տվյալները հրապարակել է ՀՀ վիճակագրական կոմիտեն։ Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության նոր չափորոշիչների համաձայն, որոնք ուժի մեջ են մտել 2025 թվականից, գնաճի թիրախային ցուցանիշը 4%-ից իջեցվել է 3%-ի, շեղման թույլատրելի միջակայքը՝ 1.5%-ից մինչև 1%-ի, հայտնում է Sputnik Արմենիան։ Պարենային ապրանքների գներն աճել են 7.4%-ով, ոգելից խմիչքի և ծխախոտի գները՝ 5.8%-ով, հագուստի և կոշիկի գները նվազել են 1.5%-ով: Առողջապահության սակագներն աճել են 3,4%-ով, տրանսպորտի սակագները՝ 4․2%-ով: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն Ազգային ժողովում 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ներկայացրել է հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, բյուջետային եկամուտների ձևավորումները, հարկային և մաքսային քաղաքականությունը, ծախսերը և պակասուրդը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |