ԵԽ. Երեւանի Ավագանու խորհրդի ընտրությունները համապատասխանում են եվրոպական չափանիշներին 1 հունիսի 2009 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Երեւանի Ավագանու խորհրդի ընտրությունները հիմնականում համապատասխանել են եվրոպական չափանիշներին: Այդ մասին հունիսի 1-ին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Եվրոպայի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական պատվիրակության ղեկավար Նիգել Մերմահենը: «Մենք գրանցել ենք զգալի առաջընթաց 2008թ. սեպտեմբերին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համեմատությամբ: Անշուշտ, ընտրությունների ընթացքում եղել են բաներ, որ մեզ չեն գոհացրել, սակայն, ընդհանուր առմամբ, ընտրությունների ընթացքը կարելի է դրական գնահատել»,-ասել է նա: Ըստ Մերմահենի, հիմնական դիտորդների գրանցած խախտումները կապված են կազմակերպչական հարցերի հետ: «Պատվիրակությունն այցելել է 200-230 ընտրատեղամաս, որտեղ մնացել է 5 րոպեից մինչեւ 2 ժամ: Ընտրությունների ընթացքում թույլ տրված բոլոր բացթողումները կնշվեն եզրափակիչ զեկույցում, որը կներկայացվի ընթացիկ տարվա հոկտեմբերին, Եվրոպայի խորհրդի աշնանային նստաշրջանի ընթացքում»,-ասել է Նիգել Մերմահենը: Նա հավելել է, որ ԵԽ-ն ցանկանում է, որ ժողովրդավարությունը Հայաստանում զարգանա եւ գոհունակություն է հայտնել այն առնչությամբ, որ հանրապետությունը սեփական ջանքերով նպաստում է ժողովրդավարության հաստատմանը: Եվրոպայի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը միակ միջազգային դիտորդական առաքելությունն է, որ հետեւել է Երեւանի Ավագանու խորհրդի ընտրություններին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |