Ազգային արխիվից նյութեր են փոխանցել Ադրբեջանին․ Քրգործ է հարուցվել![]() 5 հունիսի 2025 - 10:35 AMT PanARMENIAN.Net - Ազգային արխիվից Ադրբեջանին նյութեր տրամադրելու վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ պետական դավաճանության և լրտեսության հատկանիշներով, սակայն իրավապահները չեն հստակեցնում՝ որ ժամանակաշրջանում են փոխանցվել այդ նյութերը և ինչ նյութերի մասին է խոսքը։ Մամուլում տեղեկություններ են եղել, համաձայն որոնց՝ ԱԱԾ-ն Ազգային արխիվի ղեկավար խումբ է ձերբակալել՝ թշնամուն նյութեր տրամադրելու համար։ ՀՀ Քննչական կոմիտեից հաստատել են քրեական վարույթի առկայությունը, հայտնում է «Փաստինֆոն»։ «ՀՀ Քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթը նախաձեռնվել է պետական դավաճանություն կատարելու, ինչպես նաև օտարերկրյա պետության ներկայացուցչի կողմից ՀՀ ինքիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար այլ տեղեկություններ հավաքելու դեպքերի առթիվ, համապատասխանաբար, ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 424-րդ հոդվածի 1-ին մասով»,- հարցին ի պատասխան հայտնել են ՔԿ-ից։ Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Ազգային արխիվի որևէ աշխատակից այս վարույթի շրջանակներում չի ձերբակալվել և չի կալանավորվել։ Այդուհանդերձ, քրեական վարույթով մեղադրյալ կա, ըստ ամենայնի՝ Ազգային արխիվի նախկին աշխատակից, սակայն ՔԿ-ն առայժմ փակագծեր չի բացում, ավելին, հայտնի չէ, թե կոնկրետ երբ է վարույթը նախաձեռնվել, երբ և ինչ նյութեր են փոխանցվել Ադրբեջանին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |