Մի դրամի ուժն ամփոփում է 4090 հիմնադրամի հետ հերթական ծրագիրը

Մի դրամի ուժն ամփոփում է 4090 հիմնադրամի հետ հերթական ծրագիրը

PanARMENIAN.Net - «Մի դրամի ուժի» այս տարվա ապրիլ ամսվա շահառուն արդեն երրորդ անգամ «4090» բարեգործական հիմնադրամն էր, որն Ապրիլյան պատերազմից հետո զբաղվում է պատերազմներին մասնակցած մեր տղաների սոցիալ-կրթական հարցերով։ Ծրագրի շրջանակում այս անգամ հավաքագրվել էր 4,919,726 դրամ, որի մի մասն ուղղվեց հիմնադրամի թվով 60 շահառուներին՝ առողջապահական ապահովագրության նպատակով։

Իդրամի և IDBank-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը նշել է․ «4090» բարեգործական հիմնադրամը միշտ ներկայացնում է այնպիսի ծրագրեր, որոնց ուղիղ ազդեցությունը տղաների կյանքի որակի բարելավման վրա միանգամից է նկատվում։

Հիմնադրամի հետ համատեղ արդեն իրականացրել ենք սոցիալական ու կրթական ուղղվածության մի քանի ծրագիր, այս նոր համագործակցությունն ունի հիմնականում առողջապահական բնույթ։ Բացի հիմնադրամին փոխանցվող գումարից, այս անգամ թվով 60 շահառուներ կստանան ուղիղ աջակցություն «Մի դրամի ուժից» և իրականացնելով վճարումներ IDBank-ի և Իդրամի հարթակներով՝ կմասնակցեն մեր ծրագրի հետագա շահառու հիմնադրամների համար գումարների հավաքագրմանը»։

«Մի դրամի ուժի» բարի գործերին մասնակից դառնալու համար ընդամենը Ձեր բոլոր վճարումները կատարեք Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի և IDBank-ի տերմինալներով, և Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարևոր ծրագրերին»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---