«Ուլիխանյան» մշակութային ակումբում տեղի կունենա երեխաների պաշտպանության օրվան նվիրված տոնական համերգ

PanARMENIAN.Net - Հունիսի 1-ին ժամը «Ուլիխանյան» մշակութային ակումբում տեղի կունենա երեխաների պաշտպանության օրվան նվիրված միջոցառում: Երեխաների եւ ակումբի սերտ համագործակցությունն արդեն լավ ավանդույթ է դարձել: Յուրաքանչյուր կիրակի երեխաները հաճախել են «Ուլիխանյան» ակումբ, որտեղ ծանոթացել են երաժշտական տարբեր գործիքների հետ, լսել են երաժշտական ստեղծագործություններ, ստեղծագործությունների մասին պատմություններ, երաժիշտներին են ուղղել իրենց հարցերը: Այս անգամ երեխաները կհավաքվեն «Ուլիխանյան» ակումբում` լսելու «Զանգակներ» խմբին, CANTUS անսամբլին, Մարտին եւ Վարդան Ուլիխանյաններին: Ծրագրում` Ս.Պրոկոֆեւ, Ա.Խաչատրյան, Կոմիտաս:



Երեխաների եւ ակումբի սերտ համագործակցությունը այսուհետ եւս շարունակվելու է: Ակումբի հետ սիրով համագործակցում են Երեւանի տարբեր դպրոցներ: Երեխաներին նվիրված միջոցառումների ժամանակ սիրով ներկա են լինում նաեւ երեխաների ծնողները, ուսուցիչները:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---