ՀՔԱՎ-ը բողոքարկել է Գյումրու քաղաքապետի դեմ քրեական վարույթ չնախաձեռնելու որոշումը![]() 5 հունիսի 2025 - 12:28 AMT PanARMENIAN.Net - Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտնել է, որ բողոքարկել է Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի դեմ քրեական վարույթ չնախաձեռնելու որոշումը։ «2025 թվականի մարտի 31-ին ուղիղ եթերում այնժամ դեռևս Գյումրու համայքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը հրապարակավ հայտարարեց եկեղեցում սպանել քահանայի, ով կպսակադրի ԼԳԲՏ+ անձանց։ Եթերը լի էր ատելության, անհանդուրժողականության, թշնամանք հրահրելու խոսքերով։ 2025թ․-ի ապրիլի 1-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հաղորդում ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով առերևույթ հանցագործության հիմքով նախաձեռնել քրեական վարույթ։ Ի պատասխան Կազմակերպության հաղորդման՝ ապրիլի 17-ին ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահամանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործության քննության գլխավոր վարչությունը որոշում էր կայացրել վարույթ չնախաձեռնելու մասին։ Սույն որոշումը ապրիլի 23-ին բողոքարկվեց ՀՀ գլխավոր դատախազություն։ ՀՀ գլխավոր դատախազությունը ապրիլի 25-ին մերժեց ներկայացրած բողոքը։ Սպառելով դատախազական բողոքարկամ ընթացակարգով առերևույթ հանցագործության հիմքով քրեական վարույթի նախաձեռնման հնարավորությունը՝ Կազմակերպությունը մայիսի 29-ին դիմել է ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։ ՀՀ քրեական օրենսգիրքը սահմանում է, որ հրապարակային խոսքում անձանց կամ առանձին խմբերի նկատմամբ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն քարոզելու դեպքում պետությունը պետք է քրեական պատասխանատվություն սահմանի։ Ուստի, Հայաստանի Հանրապետությունը ունենալով պոզիտիվ պարտականություն, պարտավորվում է իր ներպետական օրենսդրությամբ նմանատիպ վարքագծի պայմաններում ապահովել յուրաքանչյուր անձի ինքնորոշման իրավունքը՝ թույլ չտալով նրանց նկատմամբ խտրական և անհանդուրժող վերաբերմունքի դրսևորումներ, առավել ևս, երբ նման վարքագիծը դրսևորվում է պետական պաշտոնյայի կողմից։ Կազմակերպության կողմից ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայցրած բողոքով՝ խնդրել ենք ՀՀ գլխավոր դատախազությանը և վարույթ չնախաձեռնած քննիչին պարտավորեցնել առերևույթ հանցագործության հիմքով նախաձեռնել քրեական վարույթ՝ ապահովելով պատշաճ, համակողմանի և անաչառ քննություն»,- ասված է հաղորդագրությունում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |