Գույքահարկի մասով 500 ամենախոշոր հարկատուները 2024-ին վճարել են 3 մլրդ 324 մլն դրամ![]() 5 հունիսի 2025 - 12:31 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում գույքահարկի գծով 500 ամենախոշոր հարկատուները 2024-ին վճարել են 3 մլրդ 324 մլն դրամ՝ 2021-ի 1 մլրդ 662 մլն դրամի դիմաց, հայտնում է ՀՀ կադաստրի կոմիտեն։ Նշվում է, որ անշարժ գույքի հարկման համակարգում կատարված բարեփոխումների շրջանակներում 2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել անշարժ գույքի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանող նոր օրենքը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կատարվել է միասնական տարածագնահատման նոր գոտևորում։ Արդյունքում՝ անշարժ գույքի հարկով հարկման նպատակով հաշվարկվող կադաստրային արժեքները մոտարկվել են շուկայական արժեքներին։ Կանխատեսվում է, որ այդ ցուցանիշը 2025-ին կկազմի 4 մլրդ 985 մլն դրամ։ 2019 և 2025 թվականների անշարժ գույքի հարկի նշված տարբերությունը պայմանավորված է անշարժ գույքի հարկման համակարգում իրականացված վերը նշված բարեփոխումներով։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |