Բյուջեից 16.1 մլրդ կհատկացվի ճանապարհների նորոգմանը![]() 5 հունիսի 2025 - 13:36 AMT PanARMENIAN.Net - Կառավարության հերթական նիստում հաստատվել է, որ պետբյուջեից կկատարվի 13.8 միլիարդ դրամի վերաբաշխում՝ ուղղված տրանսպորտային օբյեկտների, ճանապարհների հիմնանորոգման ու կառուցման աշխատանքների ֆինանսավորմանը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ասել է, որ չզեկուցվող հարցերով էլ 2.3 մլրդ դրամ է հատկացվել միջին նորոգման համար։ «Նախագծով առաջարկվում է պետական բյուջեից 13.8 մլրդ դրամի վերաբաշխում կատարել և այն ուղղել տրանսպորտային օբյեկօտների, ճանապարհների հիմնանորոգման և կառուցման աշխատանքները ֆինանսավորելուն, ինչպես նաև տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայություններ մատուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման, փորձաքննությունների ծառայությունների ձեռքբերման, ինչպես նաև արդեն ավարտված աշխատանքների 5%-ի և պատրաստ նախագծերի համար վճարմանը»,–ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։ Նրա խոսքով, հիմնանորոգվող ճանապարհների երկարությունը 58 կմ է, որից միջպետական նշանակության՝ 16.1 կմ, հանրապետական նշանակության՝ 25 կմ, մարզային նշանակության 16.9 կմ, նախատեսվում է նաև հիմնանարոգել երկու ակմուրջ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկել է բոլոր ճանապարահատվածները և կամուրջները։ Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է 50 հարց, որից զեկուցվող է 3-ը։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |