ԶԼՄ․ «Սևիլյան» հետաքրքրված է Էդուարդ Սպերցյանով

ԶԼՄ․ «Սևիլյան» հետաքրքրված է Էդուարդ Սպերցյանով

PanARMENIAN.Net - Իսպանական «Սևիլյա» ֆուտբոլային ակումբը հետաքրքրված է «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանով, տեղեկացնում է «ՌԲ Սպորտ»-ը։

Հրապարակման համաձայն՝ ակումբի ղեկավարությունը դիտարկում է 24-ամյա կիսապաշտպանի ձեռքբերման տարբերակը առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Սպերցյանի տեղափոխությամբ առանձնահատուկ հետաքրքրված է անդալուսական ակումբի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, գրում է Sportbox.ru-ն։

Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է։ Անցած մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է ակումբի կազմում բոլոր մրցաշարերում 35 խաղի, որոնցում խփել է 11 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։ «Կրասնոդարի» կազմում նա դարձել է Ռուսաստանի չեմպիոն։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---